Գործառույթներ

Հանձնաժողովի գործունեությունը միտված է հանրային ծառայության մեջ բարեվարքության ապահովմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, որոնք ներառում են.

Բարեվարքության վերահսկողություն և գնահատում.

  • Պաշտոնատար անձանց կողմից անհամատեղելիության պահանջների, սահմանափակումների և վարքագծի կանոնների պահպանմանը հետևելը։
  • Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների տրամադրումը։

Հայտարարագրում և ֆինանսական թափանցիկություն.

  • Հայտարարագրման գործընթացի կանոնակարգում, ստուգում և վերլուծություն։
  • Կուսակցությունների ֆինանսական գործունեության, տարեկան հաշվետվությունների և գույքի ստուգում ու վերահսկողություն։

 Նվերների և վարքագծի կանոնակարգում.

  • Հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների պահպանման վերահսկողություն և նվերների հաշվառման գործընթացի կառավարում։
  • Վարքագծի սկզբունքների մեկնաբանում և տիպային կանոնների պահպանման միասնականության ապահովում։

  Քաղաքականության մշակում և ռիսկերի գնահատում.

  • Կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մշակմանը մասնակցություն։
  • Պետական և համայնքային կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման միասնականության ապահովում։

Հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում

  • Կրթական, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների վերապատրաստումների ծրագրերում հակակոռուպցիոն դասընթացներ ներառելու և կազմակերպելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացնում:
  • Կրթական ծրագրերի իրականացման համար ուսումնամեթոդական ուղեցույցների և այլ նյութերի տրամադրում: