Գործառույթներ
Հանձնաժողովի գործունեությունը միտված է հանրային ծառայության մեջ բարեվարքության ապահովմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, որոնք ներառում են.
Բարեվարքության վերահսկողություն և գնահատում.
- Պաշտոնատար անձանց կողմից անհամատեղելիության պահանջների, սահմանափակումների և վարքագծի կանոնների պահպանմանը հետևելը։
- Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունների տրամադրումը։
Հայտարարագրում և ֆինանսական թափանցիկություն.
- Հայտարարագրման գործընթացի կանոնակարգում, ստուգում և վերլուծություն։
- Կուսակցությունների ֆինանսական գործունեության, տարեկան հաշվետվությունների և գույքի ստուգում ու վերահսկողություն։
Նվերների և վարքագծի կանոնակարգում.
- Հանրային ծառայողների կողմից նվերներ ընդունելու սահմանափակումների պահպանման վերահսկողություն և նվերների հաշվառման գործընթացի կառավարում։
- Վարքագծի սկզբունքների մեկնաբանում և տիպային կանոնների պահպանման միասնականության ապահովում։
Քաղաքականության մշակում և ռիսկերի գնահատում.
- Կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մշակմանը մասնակցություն։
- Պետական և համայնքային կազմակերպություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման միասնականության ապահովում։
Հակակոռուպցիոն կրթություն և իրազեկում
- Կրթական, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների վերապատրաստումների ծրագրերում հակակոռուպցիոն դասընթացներ ներառելու և կազմակերպելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացնում:
- Կրթական ծրագրերի իրականացման համար ուսումնամեթոդական ուղեցույցների և այլ նյութերի տրամադրում: