Ընդունելության կարգ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ) ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Հանձնաժողովի քաղաքացիական ծառայության թափուր հաստիքների համալրումը իրականացվում է Կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների համալրումը իրականացվում է  մրցութային կարգով,  երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի միջոցով: Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների մասին տեղեկատվությունը հրապարակվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կայք էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնում և Հանձնաժողովի կայքէջի «Աշխատանք ԿԿՀ-ում» բաժնի «Մրցույթներ» ենթաբաժնում:

2. Հանձնաժողովի ժամանակավոր թափուր պաշտոնների համալրումը իրականացվում է Կառավարության 2018 թվականի  հուլիսի 10-ի N 792-Ն որոշմամբ սահմանված կարգով: Ժամանակավոր թափուր պաշտոնների համալրումը իրականացվում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակով՝ էլեկտրոնային եղանակով, դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության, ինքնակենսագրականների ուսումնասիրության, հարցազրույցի միջոցով: 

3. Հանձնաժողովի փորձագետների համալրումը իրականացվում է Կառավարության 2018 թվականի  օգոստոսի 2-ի  N 878-Ն որոշմամբ սահմանված կարգով: Փորձագետի ընտրությունը իրականացվում է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության, ինքնակենսագրականների ուսումնասիրության, հարցազրույցի միջոցով: Փորձագետ ներգրավելու մասին տեղեկատվությունը հրապարակվում է Հանձնաժողովի կայքէջի «Աշխատանք ԿԿՀ-ում» բաժնի «Մրցույթներ» ենթաբաժնում:

4. Հանձնաժողովի նախագահի և Հանձնաժողովի անդամի օգնականի հայեցողական պաշտոններում ընդունելությունը իրականացվում է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության, ինքնակենսագրականների ուսումնասիրության, հարցազրույցի միջոցով:
Հանձնաժողովի նախագահի և Հանձնաժողովի անդամի օգնականի թափուր հաստիքների մասին տեղեկատվությունը հրապարակվում է Հանձնաժողովի կայքէջի «Աշխատանք ԿԿՀ-ում» բաժնի
 «Մրցույթներ» ենթաբաժնում:

5. Մրցույթների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է Հանձնաժողովի կայքէջի «Աշխատանք ԿԿՀ-ում» բաժնի «Մրցույթի արդյունքներ» ենթաբաժնում: